երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հակամարտությունը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա. Չավուշօղլու

Հակամարտությունը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա. Չավուշօղլու

Հակամարտությունը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Բրատիսլավայում կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի 26-րդ նիստի ժամանակ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, տեղեկացնում է En Son Haber լրատվականը:

«Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում սառեցված հակամարտությունները դեռ չեն լուծվել, և դրանք պետք է լուծվեն միջազգային իրավունքի սկզբունքների և տարածքային ամբողջականության հիման վրա»,- նշել է թուրք նախարարը:

Նշենք, որ Ադրբեջանցի գործընկերոջ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հերթական խորհրդակցություններից հետո ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրատիսլավայում կայացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին ընդգծել է Լեռնային Ղառաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը: 

  • Կիսվել: