շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հակամարտության ժամանակ Վրաստանն առաջարկեց իր հարթակը՝ երկխոսության համար. առաջարկն ուժի մեջ է. Վրաստանի նախագահ

Հակամարտության ժամանակ Վրաստանն առաջարկեց իր հարթակը՝ երկխոսության համար. առաջարկն ուժի մեջ է. Վրաստանի նախագահ

Այս այցը վաղուց էր նախատեսված, սակայն համավարակը, տարածաշրջանում հակամարտությունը խանգարեցին, եւ չկարողացանք այն կազմակերպել: Այս մասին այսօր Թբիլիսիում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Նա հավելեց. ՛՛Երջանիկ եմ, որ այսօր հնարավորություն ունեմ ընդունել ձեզ Օրբելյանների պալատում:

Ծանր էր տարածաշրջանի եւ առանձին երկրի համար պատերազմի արդյունքում հարուցված պատկերը: Ուզում եմ իմ ցավակցությունները հայտնել պատերազմի զոհերի հարազատներին եւ ձեզ:

Հակարտության ժամանակ Վրաստանի խաղաղության կողմում էր կանգնած, ի նշան դրա առաջարկվեց հանդիպումների համար մեր հարթակը երկխոսության եւ իրավիճակի լիցքաթափման համար: Այս առաջարկությունն ուժի մեջ է մնում:

Ես ՀՀ նախագահ պարոն Սարգսյանին ծանոթացրի Վրաստանի բռնազավթված տարածքներում առկա իրավիճակին, ապօրինի սահմանազատումներին, առեւանգումներին, մարդկանց իրավունքների ոտնահարումներին, մարդասիրական առավել ծանրացած վիճակին՝ առավելապես համավարակի ժամանակ եւ էսկալացիային՛՛:

Վրաստանի նախագահի խոսքով՝ բոլորը հասկանում են, որ ցանկացած հակամարտություն խանգարում է ամբողջ տարածաշրջանին, ուստի խաղաղությունը եւ համագործակցությունը այլընտրանք չունեն Կովկասի զարգացման համար:

՛՛Տարածաշրջանում կայունության կարեւորությունից ելնելով՝ քննարկեցինք նաեւ Ուկրաինյում ստեղծված իրավիճակը, էսկալացիան եւ դեստաբիլիզացիան Սեւ ծովի շրջանում: Մենք հասկանում ենք, թե որքան կարեւոր է այս տարածաշրջանի համար այսօր դեէսկալացիան:

Քննարկեցինք մեր տարածաշրջանի ապագա ներուժը, որը հազվագյուտ է տնտեսության առումով, արտաքին դերակատարների կողմից աճող հետաքրքրության տեսակետից, Այս ամենը հավաստում է այս տարածշրջանի մեծ կարեւորությունը: Սակայն Կովկասի երկրների դերը վճռական է մնում: Կովկասի ապագան Կովկասի երկրները համատեղ պետք է սահմանեն: Միաժամանակ Կովկասն իր տարանցիկ եւ այլ ներուժով միայն բաց տարածաշրջան ենք պատկերացնում:

Կովկասի եւ Սեւ ծովի տարանցմամբ Ասիայի եւ Եվրոպայի ուղղությամբ զանգվածային նախագծերի իրականացումը պահանջում է բոլորի եւ մասնավորապես, գլխավոր դերակատարներից մեկի ՝ ԵՄ-ի ակտիվ մասնակցությունը:

Կարեւոր է ԵՄ-ի ներգրավվածությունը հակամարտության վերջնական կարգավորման մեջ, ինչպես նաեւ հետագա ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման մեջ ՛՛Արեւելյան գործընկերության՛՛ շրջանակներում:

Խոսեինք մեր երկկողմ հարաբերությունների մասին, տնտեսական, զբոսաշրջային, մշակութային նախագծերի իրականացման մասին՛՛,-նշեց նա:

Զուրաբիշվիլին ասաց նաև, որ հպարտ են, որ Վրաստանի հայկական ծագումով քաղաքացիները օգտվում են իրենց երկրում բոլոր հնարավորություններից, որ պահպանեն նախնիների լեզուն ու մշակույթը:

՛՛Միաժամանակ ավելին պետք է արվի, հիմնականում պետության կողմից, որ նրանք լիարժեք տիրապետեն պետական լեզվին եւ լիարժեք ինտեգրվեն երկրի տնտեսական ու քաղաքական զարգացման մեջ:

Ես ուրախ եմ, որ այսօր այս այցով մենք քննարկեցինք նաեւ որոշ նախաձեռնություններ, որ կարող են ընդունելի լինել մակարդակոմ՝ ինչպես նպաստենք մեր բիզնես դերակատարներին, որ կոնկրետ նախագծերի վրա համատեղ աշխատեն եւ դրանով շահագրգռենք ներդրողներին՛՛,-ասաց նա:

Հայաստանի նախագահը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ հայ-վրացական հարաբերությունների ամրապնդումը ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ տարածաշրջանի զարգացման նախադրյալներից մեկն է:

Արմեն Սարգսյանը նաև նշեց, որ երկու երկրների նախագահական ինստիտուտները կարող են իրենց առանձնահատուկ դերն ունենալ համագործակցության խորացման հարցում և նոր հեռանկարներ ստեղծել համագործակցության ամրապնդման համար:

 

 

  • Կիսվել: