ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման մասին նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման մասին նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կոռուպցիոն բնույթի հանցագործությունները քննող մասնագիտացված մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման մասին նախագիծը:

Ինչպես տեղեկանում ենք  e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը, 2019 թվականի նոյեմբերի 20-ին ձևավորվել է  կոռուպցիայի դեմ պայքարում ինստիտուցիոնալ համակարգի բաղադրատարրերից առաջինը՝  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Կոռուպցիայի դեմ պայքարին միտված գործողությունների արդյունավետությունն ապահովելու համար հանձնաժողովի կայացմանն ու գործունեությանը զուգահեռ անհրաժեշտ էր ապահովել նաև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործառույթով և անկախության երաշխիքներով օժտված մասնագիտացված մարմնի առկայությունը:

 «Ներկայումս ՀՀ-ում քրեական գործերով նախաքննություն կատարում են ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության, հարկային և մաքսային մարմինների քննիչները: Այսինքն՝ կոռուպցիոն հանցագործությունների քննությունը մեկ մարմնի կողմից չի իրականացվում, մինչդեռ կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը կարող է երաշխավորված լինել միայն այն պարագայում, երբ այդ գործառույթը վերապահված է մեկ մասնագիտացված մարմնի՝ այդպիսով ապահովելով միասնական չափանիշներով քննության կազմակերպումը»,- նշված է նախագծում:

  • Կիսվել: