ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հաջորդ Մայիսի 28-ը նշելու ենք առանց Նիկոլ Հայաստանում. Արծվիկ Մինասյան

Հաջորդ Մայիսի 28-ը նշելու ենք առանց Նիկոլ Հայաստանում. Արծվիկ Մինասյան

Չկա Հայաստանի համար խորհրդանշանակ ու կարևոր մի օր, երբ ադրբեջանական հրոսակախմբերը չիրականացնեն հերթական հանցագործությունը: Այս մասին այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը` Ադրբեջանի վերջին ոտնձգությանը։

՛՛Քանի այս իշխանությունը կա, Ադրբեջանն իր լկտիությունն ավելի է շարունակելու: Ի՞նչ սահմանազատում, երբ թուրք-ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ տարածք, օկուպացրել են Արցախի հսկայական հատվածը, երբ ամեն օր ականատես ենք լինում հայ մարդուն ոչնչացնելու թուրք-ադրբեջանական ձգտումներին: Քանի այս իշխանությունը կա, մենք սահմանին ունենալու ենք լարվածություն, ունենալու ենք նոր զոհեր, նոր կորուստներ: Երբ այս իշխանությունը վերացվի, վստահաբար ասում եմ՝ մենք շատ արագ կվերականգնենք մեր փառքը, արժանապատվությունը եւ կպատժենք ադրբեջանական ցանկացած ոտնձգություն՛՛,-ասաց Մինասյանը:

Նա անդրադարձավ նաեւ ՔՊ-ի՝ նախօրեին արած հայտարարությանն այն մասին, որ չեն մասնակցելու ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստին՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների օրակարգով: Այս առնչությամբ Մինասյանն ասաց. ՛՛Այլ բան չէինք էլ սպասում դավաճանական իշխանությունից: Եվս մեկ անգամ ցույց են տալիս, որ իրենք մե ազգային օրակարգերի հետ առնչություն չունեն, պատրաստ են զիջել, զիջել, նվաստանալ եւ ժողովրդին էլ իրենց հետ տանել նվաստացման: Հաջորդ Մայիսի 28-ը նշելու ենք առանց Նիկոլ Հայաստանում՛՛:

 

  • Կիսվել: