կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Հայհոյախոսող խմբի բերման ենթարկելու մասկի շոուն որեւէ դրական բան չի ավելացնում նրանց վարկանիշին. Սաֆարյան

Հայհոյախոսող խմբի բերման ենթարկելու մասկի շոուն որեւէ դրական բան չի ավելացնում նրանց վարկանիշին. Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է «PR-ի, ռեյտինգ հավաքելու մասին»՝ անդրադառնալով քաղակտիվիստներին այսօր բերման ենթարկելուն:

Նա, մասնավորապես, նշել է. «Ընդդիմադիր որևէ խումբ հետապնդումներից վարկանիշ հավաքում է, եթե ռեժիմը բռնապետական է։ Ժողովրդավարական ռեժիմում, ինչպիսին Հայաստանն է այսօր, այդմեխանիզմըչիաշխատում։

Բռնապետական ռեժիմի դեպքում անգամ զինված խմբավորումը կամ պայքարը կարող է հանրային որոշակի աջակցություն ունենալ, ինչպես տարիներ առաջ Մարաշի խումբը կամ Սասնա ծռերի զինված ապստամբությունը։ Աստված չանի, նույն փորձերն այժմ կատարվեն, այդպիսի խմբերը կործանված են ու առաջինը դատապարտված ժողովրդի կողմից։ Վերջինիս վառ օրինակը 1999թ. հոկտեմբերի 27ին լեգիտիմ Միասնություն դաշինքի առաջնորդների սպանությունն էր հունանյանական խմբակի ձեռքերով։

Այնպես որ' իզուր է մտածել, թե հահյոյախոսող խմբի բերման ենթարկելու մասկի շոուն որեւէ դրական բան ավելացնում է նրանց վարկանիշին, մանավանդ որ նրանց հովանավորությունն ստանձնում են հանրության կողմից մերժված նախկինները։ Վերջիններս որքան էլ իրավիճակը նկարագրեն որպես ավտորիտար կամ ռեպրեսիոն, դրան ոչ դրսում, ոչ ներսում ոչ մեկ չի հավատալու, ու ինչպես ասեցի, "հալածանքPR" մեխանիզմըչիաշխատելու։

Նայեք դեպքի հանրային արձագանքները տարբեր բլոգային հարթակներում ու կհամոզվեք, որ որևէ խղճահարություն, կարեկցանք չկա։ Ավելին կա զանգվածային ուրախություն բռնելու ու զայրույթ'ազատ արձակելու կապակցությամբ։ Աստված կարոտ պահի այդպիսի PR-ին ու "վարկանիշին" »:

  • Կիսվել: