շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանը մեզ չպիտի շեղի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ճանապարհից․ Վ․ Խաչատուրյան

Ադրբեջանը մեզ չպիտի շեղի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ճանապարհից․ Վ․ Խաչատուրյան

Միջազգային հարաբերություններում ես առաջնոդվելու եմ այն ծրագրով, որը ընդունել է Կառավարությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի պաշտոնում ընտրված Վահագն Խաչատուրյանը։

«ՀՀ նախագահը որևիցե կերպ կաշկանդված չէ քաղաքական սեկտորի և առհասարակ քաղաքական ուժերի հետ աշխատելու առումով, բայց դա չի նշանակում, որ նախագահի, հատկապես արտաքին քաղաքականությունը  պետք է ինքնուրույն լինի և համահունչ չլինի կառավարության արտաքին քաղաքականությանը»,– ասաց նախագահը։

Դիտարկմանը, թե ՀՀ իշխանությունների՝ խաղաղության դարաշրջան բացելուն զուհագեռ Ադրբեջանը կրակում է սահմանին, Խաչատուրյանը պատասխանեց․

«Հա, հետո ինչ, ոչինչ,  որևէ մեկը, այդ թվում Ադրբեջանը, պետք չպետք է շեղի այդ ճանապարհից, մենք պետք է կարողանանք իսկապես խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում։ Մենք պետք է պաշտպանվենք և պաշտպանվելով ասենք, որ պետք չէ մեզ հետ այդպես խոսել»,– ասաց Վահագն Խաչատուրյանը։

  • Կիսվել: