ուրբաթ, հոկտեմբեր 9
9 / 10 / 2026
Գյումրու Վարդանանց հրապարակից շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. պատգամավոր

Գյումրու Վարդանանց հրապարակից շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. պատգամավոր

Հարգելի Շիրակցիներ, այսօր 13:45 Գյումրու Վարդանանց հրապարակից շարժվում ենք դեպի Երեւանի Հանրապետության հրապարակ` կանխելու նախկին կոռումպացված համակարգի և թալանչիների վերադարձը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզից ընտրված «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը:

Ավելի վաղ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ պահանջել է վարչապետի հրաժարականը։ Հայտարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատել է որպես ռազմական հեղաշրջման փորձ և նրան ազատելու որոշում կայացրել։

Նշենք, որ որոշումն ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի ստորագրելուց հետո միայն։

  • Կիսվել: