ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գյումրու մաքսատան կառուցման աշխատանքների համար կառավարությունը գումար է հատկացրել մի ՍՊԸ-ի, որը կապ ունի ՊԵԿ փոխնախագահի հետ․ Մինասյան

Գյումրու մաքսատան կառուցման աշխատանքների համար կառավարությունը գումար է հատկացրել մի ՍՊԸ-ի, որը կապ ունի ՊԵԿ փոխնախագահի հետ․ Մինասյան

Գյումրու մաքսատան կառուցման աշխատանքների համար կառավարությունը գումար է հատկացրել մի ընկերության, որն անգամ լիցենզիա չի ունենցել, բայց կապ ունի ՊԵԿ փոխնախագահ Շուշան Ներսիսյանի հետ։ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպն Միքայել Մինասյանն այս մասին հայտարարեց իր ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերի ժամանակ:

Նա ասաց, որ Գյումրու մաքսատան կառուցման համար պետբյուջեից ծախսվել է մոտ 2 մլրդ դրամ. ՛՛Յուրաքանչյուր շինարարություն սկսվում է հաշվարկից և ճարտարապետական աշխատանքներից։ Մաքսատան ճարտարապետական հաշվարկային աշխատանքներն արել է «Ալտրիում թիմ» ՍՊԸ-ն։ Կառավարության որոշմամբ Նիկոլ Փաշինյանը «Ալտրիում թիմ» ՍՊԸ-ին առանց մրցույթի, մեկ անձից գնման ընթացակարգով տալիս է իրավունք՝ կազմակերպելու այդ բոլոր աշխատանքները՝ նախագծելը, հաշվարկները և այլն։ Դա տեղի է ունենում օգոստոսի 8-ին՛՛։

Մինասյանն ասաց, որ այդ ժամանակ, երբ կառավարության որոշմամբ գումար է տրամադրվել ՛՛Ալտրիում թիմին՛՛, ընկերությունը չի ունեցել համապատասխան լիցենզիա։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Դա մի կազմակերպություն է, որը երբեք չի մասնակցել որևէ տենդերի, երբեք չի արել որևէ խոշոր պետական աշխատանք, և որը լիցենզիա է ստանում ՀՀ պետական մարմիններից օգոստոսի 26-ին։

Նիկոլ Փաշինյանը իր կառավարության որոշմամբ լիազորում է մի կազմակերպության, որը նույնիսկ լիցենզիա չունի։ ՛՛Ալտրիում թիմ՛՛ ՍՊԸ-ն, ըստ օդում կախված լուրերի՝ ուղիղ բարեկամական կապերով կապված է մեր սրտի ՊԵԿ փոխնախագահ, Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհի և ՊԵԿ-ում դրածո՝ Շուշաննա Ներսիսյանի հետ։ Այս մարդիկ գողանում են 30 մլն նախագծային աշխատանքները, որոնք հետո աճեցին 180 մլն՛՛:

  • Կիսվել: