Սա շինծու, սարքած գործ է, ես արդար եմ, մեղք չունեմ․ Գագիկ Ծառուկյան
Սա շինծու, սարքած գործ է Ծառուկյանի հանդեպ, ես արդար եմ, մեղք չունեմ: Այս մասին այսօր դատարանում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նշենք, որ նրա գործով հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 4-ին՝ ժամը` 14:00-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստի ժամանակ նրա խափանման միջոցին չանդրադարձավ: Դատավորը հայտնեց, որ դեռ 20 օր կա ժամկետին:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի և իրավապահ մարմինների կողմից ներկայացված հիմնական մեղադրանքները կապված են Ծառուկյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ գործող խմբի անդամները իրանցի գործընկերների հետ ունեցած պայմանավորվածությունների շրջանակում թույլ են տվել չարաշահումներ, որոնք որակվել են որպես առանձնապես խոշոր չափերի խարդախություն և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում:



