չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Գյումրիում տրվել է Բարեկամության զբոսայգու շինարարական աշխատանքների մեկնարկը

Գյումրիում տրվել է Բարեկամության զբոսայգու շինարարական աշխատանքների մեկնարկը

Գյումրիում երեկ տրվել է «Բարեկամության զբոսայգու» շինարարական աշխատանքների պաշտոնական մեկնարկը։
 
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող՝ Տեղական տնեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրով, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի` 886 596 367 դրամ ներդրմամբ սկսվել են Գյումրու քաղաքային «Բարեկամություն» զբոսայգու վերակառուցման նախապատրաստման աշխատանքները։
 
Այգին զբաղեցնում է 7 հեկտարից ավելի տարածք: Տեղակայված է քաղաքի հյուսիսային հատվածում:
Վերականգնված այգին կդառնա առաջին ժամանակակից կանաչ տարածքը տեղի բնակիչների և զբոսաշրջիկների համար:

  • Կիսվել: