շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Գյումրիում ՌԴ նորանշանակ գլխավոր հյուպատոսը հավաստագրեր է հանձնել ՀՀ արտգործնախարարին

Գյումրիում ՌԴ նորանշանակ գլխավոր հյուպատոսը հավաստագրեր է հանձնել ՀՀ արտգործնախարարին

Դեկտեմբերի 29-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովին` հյուպատոսական հավաստագրերը հանձնելու կապակցությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
 
Նախարար Այվազյանը հաջողություն է մաղթել Ռուսլան Կանդաուրովին իր առաքելության մեջ և վստահություն հայտնել, որ գլխավոր հյուպատոսն իր նպաստը կբերի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առավել զարգացմանը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

  • Կիսվել: