կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Գյումրիում ձևավորվեց քաղաքական դաշինք, որը մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին

Գյումրիում ձևավորվեց քաղաքական դաշինք, որը մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին

Այսօր Գյումրիում ձեւավորվել է «Գյումրին կռնա՜» քաղաքական դաշինքը։ Գյումրու «Ազգային Արժեք Ակումբ»-ի եւ Երեւանում գործող «Հայք», «Նժդեհյան Ցեղակրոն», «Քրիսոտնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունների միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր։

Դաշինքի ներկայացուցիչների փոխանցմամբ՝ իրենք մասնակցելու են  հոկտեմբերին  կայանալիք Գումրու ավագանու ընտրություններին, ցուցակը գլխավորելու է «Ազգային Արժեք Ակումբ»-ի հիմնադիր Վարդան Սրտաշյանը։

  • Կիսվել: