հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գյումրեցիները հիշում են 90-ական թթ. սույն անձի արտահայտությունը, որից հետո նա չհամարձակվեց ոտք դնել մեր քաղաք. իմքայլականը՝ Մանուկյանի մասին

Գյումրեցիները հիշում են 90-ական թթ. սույն անձի արտահայտությունը, որից հետո նա չհամարձակվեց ոտք դնել մեր քաղաք. իմքայլականը՝ Մանուկյանի մասին

Գյումրեցիները հիշում են 90-ականներին սույն անձի հայտնի արտահայտությունը, որից հետո նա այլևս չհամարձակվեց ոտք դնել մեր քաղաք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ արձագանքելով Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի ՛՛բոմժեր՛՛ արտահայտությանը՝ ուղղված Գյումրիում իր ճանապարհը փակած քաղաքացիներին:

՛՛Քաղաքական որոշ շրջանակների շահերը սպասարկող և իրեն առաջնորդ հռչակած Վազգեն Մանուկյանն այսօր Գյումրի այցելության ժամանակ հանդգնել է գյումրեցիներին անվանել «բոմժեր»։

Ցավոք սրտի, նմանօրինակ գործիչների կենսագրությունն ու բառամթերքը տասնամյակներով չի փոխվում։ Գյումրեցիները հիշում են 90-ականներին սույն անձի հայտնի արտահայտությունը, որից հետո նա այլևս չհամարձակվեց ոտք դնել մեր քաղաք։

Գյումրիից ու գյումրեցիներից հեռու մնացեք։ Մենք իրերը կարող ենք կոչել իրենց անուններով՛՛,-նշել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ այսօր մի խումբ քաղաքացիներ փակել էին Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի եւ նրան ուղեկցող մեքենաների առաջը եւ թույլ չէին տալիս մտնել Գյումրի՝ վանկարկելով՝ ՛՛Վազգեն դավաճան՛՛:

Մանուկյանը, անդրադառնալով իրենց առջևը փակած և նման վանկարկումներ անող քաղաքացիներին, ասել էր. ՛՛Այո, ճանապարհը փակ է, մեր մեքենաներն այնտեղ են, բայց ես անցա: ՛՛Իմ քայլը՛՛ փող էր բաժանել, իրենք էլ խոսում էին: Բոմժեր էին, որոնց փող էին բաժանել՛՛:

 

 

  • Կիսվել: