շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գյուղատնտեսության ոլորտում հիմա հեղափոխություն է․ Փաշինյան

Գյուղատնտեսության ոլորտում հիմա հեղափոխություն է․ Փաշինյան

Մեր ամենամեծ պրոբլեմն այն է, որ զբաղվում ենք գործով, այդ ընթացքում ծագում են հարցեր, որոնց պատասխանը մենք չենք իմացել, չգիտենք ու չենք ուզում իմանալ: Այս մասին այսօր Արարատի մարզի Վերին Դվին համայնք այցի ժամանակ դիմելով գյուղացիներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գյուղատնտեսության ոլորտում հիմա հեղափոխություն է տեղի ունենում: Հիմա առաջին անգամ է, որ գյուղացին գիտելիքի  հարց է բարձրացնում: Նախկինում նման բան ես չեմ հիշում: Այսինքն ոլորտում տեղափոխություն է տեղի ունենում:

Նախկինում, երբ գյուղացուն ասում էինք՝ ինչ-որ բան գուցե ճիշտ չեք անում, մեզ ասում էին՝ այ քեզ բան, մենք հազար տարի ծիրան ենք աճացրել, դու եկել ես ասում ես՝ ճիշտ չես անում: Իսկ հիմա գյուղացին ասում է, որ գիտելիքի խնդիր կա»,-ասաց նա:

 

 

  • Կիսվել: