շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԳՇ պետի շուրջ լարվածությունը օրերի հարց է․ օրենքում հստակ ժամկետներ կան

ԳՇ պետի շուրջ լարվածությունը օրերի հարց է․ օրենքում հստակ ժամկետներ կան

ԳՇ հայտարարությունից հետո իրավիճակի հանգուցալուծում փնտրող հանրապետությանն նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու մասին վարչապետի առաջարկը և այսօր պետք է հանդիպի նրա հետ։

Հիշեցնենք, որ Փաշինյանը երեկ Հանրապետության հրապարակում ասաց, թե զանգահարել և հարց է ուղղել, թե եթե նախագահը չի ստորագրում, նշանակում է՝ միանո՞ւմ է պետական հեղաշրջմանը։  

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ ԳՇ պետի գործունեության շուրջ առաջացած խնդիրը չի կարող երկար ժամանակ ձգվել․ օրենքով հստակ ժամկետներ կան։ 

Նրա խոսքով՝  խնդիրը կարգավորվում է «Զինծառայության և զինծառայողների մասին» օրենքով, ըստ որի, բարձրագույն զինվորական հրամանատարական կազմին վարչապետի առաջարկությամբ նշանակում է նախագահը, պաշտոնից ազատելն էլ նույն ընթացակարգով է։ 
«3 օրվա ընթացքում  նախագահը պետք է վարչապետին ուղարկի իր հրամանագիրը՝ ազատման կամ նշանակման մասին։ Եթե նախագահը չի ստորագրում վարչապետի առաջարկը, վարչապետի առաջարկն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով»,-ասաց սահմանադրագետը։ 

Ըստ սահամանդրագետի՝ 3 օրվա ընթացքում նախագահն իրավունք ունի հետ ուղարկել կառավարություն վարչապետի առաջարկն՝ իր առարկություններով։  Ըստ նրա՝ նախագահը կարող է առարկել, օրինակ, վարչապետի առաջարկի չհիմնավորվածության հիմքով։ 

Վարչապետը 5 օրվա ընթացքում կամ պետք է առարկություններն ընդունի, կամ պետք է նորից հետ ուղարկի առաջարկը նախագահին։ 
Դրանից հետո նոր նախագահը 3 օրվա ընթացքում իրավունք ունի դիմելու Սահմանադրական դատարան, Սահմանդրական դարատարանն էլ պետք է 10 օրվա ընթացքում որոշում կայացնի։ 

«Դա երկար պրոցես չի կարող լինել։ Եթե վարչապետը շահագրգռված է, կարող է 5 օրը չօգտագործել, և առաջարկը միանգամից հետո ուղարկել՝ նախագահին»,- նշեց սահմանադրագետը։ 

Ասել է թե՝ մոտ 15 օր կարող է տևել ԳՇ պետի պաշտոնանկության շուրջ լարված իրավիճակը։ 

ԳՇ պետի տեղակալի պաշտոանկությունից հետո ԳՇ-ն պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ հայտարարություն էր տարածել՝  պահանջելով վարչապետի ու կառավարության հրաժարականը։ 

  • Կիսվել: