կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գրիգորյանն ու Փալոնը քննարկել են Հայաստանում ժողովրդավարացման շարունակական գործընթացը

Գրիգորյանն ու Փալոնը քննարկել են Հայաստանում ժողովրդավարացման շարունակական գործընթացը

Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի հետ։

Քարտուղարը բարձր է գնահատել Ներկայացուցիչների պալատում հայկական հանձնախմբի և առանձնապես Փալոնի ջանքերը Հայաստանին և հայ ժողովրդին աջակցելու համար։

Կոնգրեսականը կարևորել է Հայաստանում ժողովրդավարացման շարունակական գործընթացը։

Քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգը, մասնավորապես՝ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացները, էներգետիկ ոլորտի զարգացումները, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարը։

 

 

  • Կիսվել: