ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Գրիգորյանն ու Ֆրանսիայի ԶՈւ նախարարության ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Գրիգորյանն ու Ֆրանսիայի ԶՈւ նախարարության ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

ՀՀ ԱԽ քարտուղարը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության արտաքին հարաբերությունների և ռազմավարության հարցերով գլխավոր քարտուղար Ալիս Ռուֆոյի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:
 
Արմեն Գրիգորյանն ու Ալիս Ռուֆոն քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը՝ կարևորելով խաղաղության ու կայունության հաստատման հրամայականը:
 
Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստան-Ֆրանսիա անվտանգային հարաբերությունները:
 
 

  • Կիսվել: