երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
ԳՐԵԿՈ-ն հրապարակել է Հայաստանի 4-րդ փուլի գնահատման շրջանակում առաջընթացի զեկույցը

ԳՐԵԿՈ-ն հրապարակել է Հայաստանի 4-րդ փուլի գնահատման շրջանակում առաջընթացի զեկույցը

Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) հրապարակել է առաջընթացի զեկույց, որը գնահատում է Հայաստանի համապատասխանությունը 2015 թվականին ընդունված «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների և դատախազների
շրջանում» խորագիրը կրող գնահատման զեկույցում ներառված 18 հանձնարարականներին:

ԳՐԵԿՈ-ն եզրակացրել է, որ ներկայացված 18 հանձնարարականներից Հայաստանի Հանրապետությունը
բավարար չափով կատարել է 12, իսկ մասնակի՝ 6 հանձնարարական:

Պատգամավորներին առնչվող հանձնարարականների վերաբերյալ ԳՐԵԿՈ-ն ընդգծել է Ազգային ժողովի աշխատանքներին հանրային ներգրավվածության ապահովումը և պատգամավորների շրջանում նվերներ ընդունելու սահմանափակումների վերաբերյալ կարգավորումների ներդրումը։

ԳՐԵԿՈ-ն նշել է, որ դեռևս պետք է ընդունվի պատգամավորների վարքագծի կանոնագիրք, որը պետք է զուգակցվի վերահսկողության, խորհրդատվական և իրազեկվածության բարձրացման արդյունավետ միջոցառումներով:

Դատավորներին առնչվող հանձնարարականների վերաբերյալ ԳՐԵԿՈ-ն նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն օրենսդրական մակարդակով ներդրվել է Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավորների կարգապահական հարցերով որոշումների բողոքարկման մեխանիզմ, որի գործարկումը,
սակայն, դեռևս ապահովված չէ:

Առաջընթացի սույն զեկույցի ընդունմամբ ավարտվում է Հայաստանի Հանրապետության համապատասխանության գործընթացի 4-րդ փուլը:

  • Կիսվել: