չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Անդրանիկ Քոչարյանը՝ գերիների չվերադառնալու երեկվա միջադեպի մասին

Անդրանիկ Քոչարյանը՝ գերիների չվերադառնալու երեկվա միջադեպի մասին

Ինքնաթիռում պետք է լիներ գեներալ Մուրադովը, և կար: Դա նշանակում է, որ եղել են պայմանավորվածություններ, որոնք խախտվել են, պատճառները հասանելի չեն: Եթե ուզում եք, ենթադրությունների դաշտում կասեմ, հակառակորդը երևի հերթական անգամ ուզում է փոխել խաղի կանոնները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը:

Ինչ վերաբերում է տեսակետին, թե գերիներին պահում են տարածքներ ստանալու համար, Քոչարյանն ասաց, որ գերիներին պահում են առաջին հերթին Հայաստանում լարվածություն առաջացնելու համար. «Դա տարածքների հետ որևէ կապ չի կարող ունենալ: Գերիներով չէ, որ կարող են տարածքային խնդիրներ քննարկել։ Գերիները դա իրողություն է, որը պետք է լուծել:

Առաջին պատերազմից հետո մենք տևական ժամանակ այդպիսի խնդիրների մեջ էինք ներգրավված, բայց այն ժամանակ քաղաքական պարտադրանքի լեզու չկար, դա պրոցես էր, որը տևում էր տարիներ»:

Մինչդեր Արցախի նախագահի խորհրդական Բորիս Ավագյանյ լրատվամիջոցների հետ զրույցում հավաստել է, որ գերիների վերադարձ նախատեսված չի էլ եղել, այլապես նա այդ մասին պարտադիր տեղեկացված կլիներ։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ կարավարությունից հաստատեցին տարացված ինֆորմացիան առ այն, որ նախատեսվում ե գերիների հերթական խմբի վերադարձ։ Սակայն քիչ անց ինքնաթիռը վայրէջք կատարեց առանց գերիների։ Թե ինչ է իրականում տեղի ունեցել միչ այս պահը հայտնի չէ։ Գերիների ծնողները ամբողջ գիշեր շրջապատել Էին ՊՆ շենքը, և չէին թողնում, որ աշխատակիցները այնտեղից դուրս գան։

  • Կիսվել: