հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գործատուների կողմից ներկայացվել է ավելի քան 2,800 թափուր աշխատատեղ

Գործատուների կողմից ներկայացվել է ավելի քան 2,800 թափուր աշխատատեղ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ մայիս ամսվա դրությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն գործատուների կողմից ներկայացվել է ավելի քան 2,800 թափուր աշխատատեղ։

 Երևանում և մարզերում աշխատանք առաջարկող կազմակերպություններին, թափուր հաստիքներին, աշխատանքային գործառույթներին և այլ պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3yrrPJy: Բացված պատուհանում անհրաժեշտ է սեղմել «Ներբեռնել» (download) կոճակը, որը թույլ կտա թափուր հաստիքների ամբողջ ցանկը ներբեռնել համակարգիչ։
Մանրամասն տեղեկատվության համար կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ»։

 

  • Կիսվել: