ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
2022 թ. դեկտեմբերին գրանցվել է աշխատատեղերի՝ ՀՀ պատմության բացարձակ ռեկորդ. Փաշինյան

2022 թ. դեկտեմբերին գրանցվել է աշխատատեղերի՝ ՀՀ պատմության բացարձակ ռեկորդ. Փաշինյան

2022 թվականին շարունակվել է գրանցված աշխատատեղերի թվի աճը: Այս մասին Ազգային ժողովում խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դեկտեմբերին գրանցվել է աշխատատեղերի Հայաստանի պատմության բացարձակ ռեկորդ՝ 704 հազար աշխատատեղ: Սա նշանակում է, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանում ստեղծվել է 156 հազար 431 աշխատատեղ:

2022 թվականին գործազրկությունը նվազել եւ կազմել է 13 տոկոս՝ 2018-ի 19 տոկոսի համեմատ: 2022 թվականի երրորդ եռամսյակում, ընդ որում, գործազրկության մակարդակը կազմել է 116 տոկոս, որը վերջին 14 տարիների ընթացքում ամենացածր ցուցանիշն է»,-ասաց նա։

  • Կիսվել: