շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Գործարկվելու են Ջրաշեն և Ջուջևան բնակավայրերի շչակները

Գործարկվելու են Ջրաշեն և Ջուջևան բնակավայրերի շչակները

Ապրիլի 8-ին՝ ժամը 13:00-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ջրաշեն բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է համայնքում առկա շչակը:

Ապրիլի 8-ին՝ ժամը 12։00-ին, Տավուշի մարզի Ջուջևան բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը:

«Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: