ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գործադիրում պետք է լուրջ մարմին ստեղծվի, որը ամեն օր կզբաղվի ՀՀ դեմոգրաֆիկ վիճակի բարելավմամբ․ Սուքիասյան

Գործադիրում պետք է լուրջ մարմին ստեղծվի, որը ամեն օր կզբաղվի ՀՀ դեմոգրաֆիկ վիճակի բարելավմամբ․ Սուքիասյան

Ինչ գործիք էլ հորինենք, եթե մեր հարևանների հետ միշտ պետք է այդ լարված մթնոլորտը ունենանք, ոչ մի արդյունքի չենք հասնելու, ինչ կառուցենք, հիմքում ինչ ուզենանք ստեղծենք, որքան ավելի բարձր հավելյալ արժեք ստեղծենք, մեկա Հայաստանը լքելու են։

Այս մասին Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական ռազմավարության քննարկմանը ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը և հետաքրքվեց, թե կա՞ն տվյալներ՝ իննսունական թվականներից որքան մարդ է բացակայել երկրից, որ իմանանք, թե ապագայում, եթե չենք ունենում պրոֆեսիոնալ բանակ, նորից նույն պատմությունն է լինելու, թե ոչ։

Խաչատուր Սուքիասյանը նշեց, որ խնդիրը պետք է համալիր, խորքային և տարածաշրջանային  նայենք։ «Եթե այս փաստաթուղթը ինչ–որ կերպ ընկալվի պետական մարմինների կողմից, պետք է կառավարման ինստիտուտ ստգեղծվի»,–ասաց նա և կարևորեց գործադիրում  լուրջ մարմին ստեղծվի, որը ամեն օր զբաղվի Հայաստանի Հանրապետության դեմոգրաֆիկ վիճակի բարելավմամբ։

  • Կիսվել: