շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Գործ ունենք միջազգային ագրեսորի հետ, որին սատարում է Թուրքիան. Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում

Գործ ունենք միջազգային ագրեսորի հետ, որին սատարում է Թուրքիան. Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում

ԱԺ ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության պատգամավոր, ԵԽ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ ընդլայնված նիստի ժամանակ անդրադարձել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին:

Նա ասել է, որ Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ:

Վարդանյանը, մասնավորապես, նշել է. ՛՛Կարծում եք, որ 3 միլիոնանոց հայերը Արցախի հետ միասին ագրեսիա են սկսել 8 միլիոնանոց Ադրբեջանի և 80 միլիոնանոց Թուրքիայի դե՞մ:

Յուրաքանչյուր տարաձայնություն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Արցախի ժողովուրդն այժմ կանգնած է ցեղասպանության զոհ դառնալու վտանգի առջև, որովհետև Արցախի բոլոր քաղաքները ծանր հրետակոծության են ենթարկվում, բազմաթիվ անմեղ մարդիկ են մահացել, խաղաղ բնակչությունը հարձակման է ենթարկվում, միջազգային լրագրողները հարձակման են ենթարկվում: Մենք գործ ունենք միջազգային ագրեսորի հետ, որին սատարում է Թուրքիան՛՛:

 

  • Կիսվել: