կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գորիսի քաղաքապետը պինդ է ու վստահ. Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Առուշ Առուշանյանին

Գորիսի քաղաքապետը պինդ է ու վստահ. Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Առուշ Առուշանյանին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ՝ կից գրելով.

«Րոպեներ առաջ Կենտրոնական քննչական կոմիտեում գործընկերներիս հետ հանդիպեցի բերման ենթարկված Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։

Առաջադրված մեղադրանքն անհեթեթ է՝ ապօրինի հավաքների կազմակերպում։

Գորիսի քաղաքապետը պինդ է ու վստահ, եւ մի րոպե անգամ չեմ կասկածում, որ քննչական կոմիտեն չի կատարի Առուշին կալանավորելու քաղաքական հրահանգն ու Առուշը արագ կհասնի Սյունիք՝ մեր հայրենիքը ներքին ու արտաքին թուրքից պաշտպանելու համար»։

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

  • Կիսվել: