հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գորիս համայնքի ավագանու հերթական նիստը կվարի Առուշ Առուշանյանը

Գորիս համայնքի ավագանու հերթական նիստը կվարի Առուշ Առուշանյանը

2022 թվականի ապրիլի 5-ին, ժամը 14։00-ին տեղի կունենա Գորիս համայնքի ավագանու հերթական նիստը։ Համայնքապետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ այն կվարի համայնքի գործող ղեկավար Առուշ Առուշանյանը։

Հիշեցնենք, որ մարտի 28-ին Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, հրապարակել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով դատավճիռը։

Դատարանն Առուշանյանն արդարացրել է մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով՝ մեղավոր ճանաչվել եւ դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, որին հաշվակցելով Առուշանյանի՝ 8 ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը որպես վերջնական պատիժ սահմանել է ազատազրկումը՝ 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել։ Դատարանն Առուշանյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանել 1.5 տարի ժամկետով, միեւնույն ժամանակ, Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը եւ 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակումը։

  • Կիսվել: