հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գորգիսյանը «երեսով տվեց» իրենց արածները

Գորգիսյանը «երեսով տվեց» իրենց արածները

Գորգիսյանը հայտարարեց, որ երկիրը փոքր է, բոլորի անցած ուղին, անցյալը լավ գիտեն. «Եկեք մնանք քաղաքական դաշտում, երբ չունենք պատասխան առաջարկներին, չգնանք միֆերի դաշտ: Այսօր ԱԺ-ում նման կոչ արեց ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Նա, իշխանությանը դիմելով, ասաց. «Իհարկե, մենք երբեք սին հույսեր չենք փայփայել, որ դուք մեր արած որևէ գործի համար շնորհակալ եք լինելու, կամ հիշելու եք՝ երբ հեղափոխության օրերին Ձեր ձեռքի թեթև վնասվածքով շտապել էիք հիվանդանոց, մենք էինք եկել Ձեզ տեսակցության: Երբ միայն ձեզ չէին ձերբակալել, մեզ էիք զանգահարել ու ասում՝ «Բա հիմա ինչ անեմ, ժողովուրդը եկել է, չգիտեմ ինչ անեմ»:

Պատգամավորը նաեւ նշեց. «Երբ ճանապարհային քարտեզ էր քննարկվում, մենք էինք հուշում, թե ինչ կարելի է անել, ինչը չէ, որպեսզի ճիշտ լինի: ԼՀԿ-ի գրասենյակում էր, որ կայացվեց հեղափոխության համար ճակատագրակլան մի որոշում: Այս դահլիճում շատերը տեղյակ չեն այդ ամենից, շատերը խոսում են ազնվությունից, բայց երկու տարի առաջ իմ երեսին ժպտում էին, սակայն ֆեյքերով հայհոյում էին ֆեյսբուքում, անձնական իր էին գողանում, նկարում ու ուղարկում իրենց շեֆերին»:

 

  • Կիսվել: