երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գոռ Գևորգյանը՝ «Ապրելու երկրի» ցուցակում. «Հրապարակ»

Գոռ Գևորգյանը՝ «Ապրելու երկրի» ցուցակում. «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթը» գրում է․  Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշում կայացրած բոլոր կուսակցություններն այս օրերին ցուցակներ են կազմում, փաստաթղթերը կարգի բերում, իրենց քարոզչական թիմերը ձեւավորում: Մենք տեղեկացանք, որ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակում է լինելու նաեւ 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո առաջինը ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության կազմից դուրս եկած Գոռ Գեւորգյանը: Նա 2020 թ. դեկտեմբերի 1-ին հայտարարություն էր տարածել` նշելով.

«Մեր պետության առջեւ ծառացած մի շարք առանցքային եւ խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններից ելնելով` որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից` որպես անկախ պատգամավոր շարունակելով ընտրողներիս առջեւ ստանձնած պարտավորություններիս կատարումը… շարունակելու եմ ուժերիս ներածի չափով ծառայել հայրենիքիս»:

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

  • Կիսվել: