չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գլուխները պատով կտան, թե վենդետաներ կիրականացնեն. Վանեցյան (տեսանյութ)

Գլուխները պատով կտան, թե վենդետաներ կիրականացնեն. Վանեցյան (տեսանյութ)

Գլուխները պատով կտան, թե վենդետաներ կանեն: Այս մասին այսօր նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ ասել է ՛՛Պատիվ ունեմ՛՛ դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Չեն կարող, թույլ չենք տալու, բայց մի շատ կարևոր հանգամանք կա. ցավոք սրտի, այն մարդը, որ հնչեցնում է այդ սպառնալիքները, ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը և զբաղեցնում է ժամանակավոր վարչապետի պաշտոնը: Եվ նրա հատարարություններն անհեթեթ, անպատասխանատու սպառնալիքի տարափ են, որ տարածվում են մեր երկրում, դա ուղղակի անթույլատրելի է:

Դուք ո՞վ դառաք, որ Հայաստանի ներսում մեր քաղաքացիներին սպառնաք, էդքան ուժեղ եք, գնացեք Ալիևին պատասխանեք, թուրքերին պատաասխան տվեք, էն որ թուրքը գալիս է, մտնում է մեր սահման, մեր զինվորին ծեծում է, էդ խի՞ պատասխան չեք տալիս՛՛:

  • Կիսվել: