հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Գլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Գլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում ընդունել է Գլոբալ բնապահպանական հիմնադրամի (GEF) նորընտիր գործադիր տնօրեն և նախագահ Դիեգո Մեսա Պույոյին։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ 

«Դեսպանը շնորհավորել է վերջինիս պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և բարձր գնահատել Հայաստանի Հանրապետության և Գլոբալ բնապահպանական հիմնադրամի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ 

Հանդիպման ընթացքում Դիեգո Մեսա Պույոն իր պատրաստակամությունն է հայտնել խորացնելու և ընդլայնելու հիմնադրամի և Հայաստանի միջև համագործակցությունը՝ շրջակա միջավայրի պահպանության, կայուն զարգացման օրակարգի շրջանակում։ 

Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով կգլխավորի Գլոբալ բնապահպանական հիմնադրամի պատվիրակությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

  • Կիսվել: