ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գլխավոր դատախազը պետք է քրգործ հարուցի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ 20 րոպե ժամանակ ենք տալիս դատախազին, որ իջնի․ Արծվիկ Մինասյան

Գլխավոր դատախազը պետք է քրգործ հարուցի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ 20 րոպե ժամանակ ենք տալիս դատախազին, որ իջնի․ Արծվիկ Մինասյան

Քիչ առաջ ընդդիմության հանրահավաքի ժամանակ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն ասաց, որ ՀՀ Գլխավոր դատախազության մոտ հավաքված բազմաթիվ քաղաքացիների պահանջն է՝ Գլխավոր դատախազությունից հարուցել քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 309 և 309․1 հոդվածներով՝ խոշտանգում։

Մինասյանը նշեց, որ իրենց պահանջները հետևյալն են՝ ՛՛ազատ արձակել հայ ժողովրդի թասիբը պահող մեր սյունեցի եղբայրներին, Քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի և նրա խմբակի նկատմամբ՛՛։

Նա նաև 20 րոպե ժամանակ տվեց ՀՀ գլծավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ նշելով, որ այդ ընթացքում դատախազը պետք է իջնի և հանդիպի հանրահավաքի մասնակիցների հետ։

 

  • Կիսվել: