կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ղազախստանում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել

Ղազախստանում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել

Ղազախստանում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․

 «Ղազախաստանում ստեղծված իրավիճակից ելնելով հայտարարված է արտակարգ դրություն և պարետային ժամ։ Հետևողականորեն հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին  պահպանել անվտանգության միջոցառումները, զերծ մնալ մարդկանց կուտակման վայրեր այցելելուց և մնալ բնակության վայրերում»։

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել։

Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 12 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը։

 

  • Կիսվել: