երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ղազախստանում հակաահաբեկչական գործողությունը երկրի գրեթե ողջ տարածքում ավարտվել է

Ղազախստանում հակաահաբեկչական գործողությունը երկրի գրեթե ողջ տարածքում ավարտվել է

Ղազախստանի իրավապահ մարմիններն ավարտել են հակաահաբեկչական գործողությունը երկրի 17 տարածաշրջաններից 14-ում: Հունվարի 13-ին այդ մասին հաղորդել Է հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Ընթացիկ շրջանում Ղազախստանի Հանրապետության 14 տարածաշրջաններում իրադրությունը կայունացված Է: Այդ պատճառով ահաբեկչության դեմ պայքարի հանրապետական օպերատիվ շտաբը ծանուցում Է հակաահաբեկչական գործողության ավարտի եւ ահաբեկչական վտանգի կրիտիկական կարմիր մակարդակի վերացման մասին Նուր Սուլթան, Շիմքենդ քաղաքներում, Ակմոլինսկի, Ակտյուբինսկի, Ատիրաուի, Արեւլա- Ղազախստանյան, Կարագանդայի, Կիզիլորդայի, Կոստանայի, Մանգիստաուի, Պավլոդարի, Հյուսիս-Ղազախստանյան եւ Թուրքեստանյան մարզերում»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել են մամուլի ծառայությունում, երկրի երեք տարածաշրջաններում հակաահաբեկչական գործողությունը շարունակվում Է: «Ըստ որում Ալմաթի քաղաքում, Ալմաթիի եւ Ժամբիլի մարզերում իրականացվում են ահաբեկիչների եւ այն անձանց բացահայտման եւ ձերբակալման միջոցառումներ, որոնք մեղսակից են այլ կարգի հանցավոր գործունեության զանգվածային անկարգությունների շրջանում: Համապատասխանաբար, հիշյալ տարածաշրջաններում հակաահաբեկչական գործողությունը շարունակվել Է, ահաբեկչական վտանգի կրիտիկական կարմիր մակարդակը պահպանվում Է»,- նշել Է մամուլի ծառայությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: