շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ղազախստանի ԱԳ նախարարն ընդգծել է ԱՊՀ-ում ու Հարավային Կովկասում իրենց համար Հայաստանի ունեցած կարևոր դերը

Ղազախստանի ԱԳ նախարարն ընդգծել է ԱՊՀ-ում ու Հարավային Կովկասում իրենց համար Հայաստանի ունեցած կարևոր դերը

Ղազախստանը և Հայաստանը ոչ միայն մոտ գործընկերներ են, այլև գործընկեր երկրներ, մենք դարերով պահպանել ենք մեր փոխադարձ հարգանքի և աջակության արժեքները՝ չնայած մեր լեզուները և կրոնները տարբերվում են: Այս մասին այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն:

«Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ինչպես ԱՊՀ-ում, այդպես էլ Հարավային Կովկասում»,-նշեց նա:

Մուրատ Նուրտլեուն նաև ընդգծեց, որ Ղազախստանի և Հայաստանի դիրքորոշումները որոշ միջազգային գործընթացների և մարտահրավերների շուրջ մոտ են, իսկ կարծիքները շատ հաճախ համընկնում են:

  • Կիսվել: