շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ղազագրի» մասին խոսք լինել անգամ չի կարող. Իվետա Տոնոյան

«Ղազագրի» մասին խոսք լինել անգամ չի կարող. Իվետա Տոնոյան

Որևէ հանգամանքում «ղազագրի» մասին խոսք լինել անգամ չի կարող։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով հարցին, որ ԲՀԿ-ն առաջիկա ընտրություններում վստահ է իրենց հաղթանակի հարցում, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի հետ «ղազագիր» են ստորագրել:

Հարցին, թե որևէ դեպքում Նիկոլ Փաշինյանի հետ կհամագործակցի՞ ԲՀԿ-ն, Իվետա Տոնոյանը պատասխանեց.

«Մենք գնում ենք հաղթելու, իսկ թե որքան վստահության քվե Նիկոլ Փաշինյանը կհավաքի, պարզ չէ»։

Մեկնաբանելով 17 ուժի ձևաչափի տապալման հարցում իրենց ուղղված մեղադրանքներին՝ պատգամավորն ասաց.

«Խնդրում եմ բերել գեթ մեկ օրինակ, երբ «Բարգավաճ Հայաստանին» 17-ի ձևաչափից մեղադրել են գործընթացները տապալելու մեջ: «Բարգավաճ Հայաստանը» մինչև վերջին օրը մասնակից եղել է հավաքներին, հանդիպումներին ու ակցիաներին»: 

  • Կիսվել: