ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կտանք քաղաքական գնահատականներ, եթե իրավական լուծումները կասկածելի թվան․ Գևորգ Պետրոսյանը՝ Գյումրիում դաժան ծեծի վերաբերյալ

Կտանք քաղաքական գնահատականներ, եթե իրավական լուծումները կասկածելի թվան․ Գևորգ Պետրոսյանը՝ Գյումրիում դաժան ծեծի վերաբերյալ

Բռնության հրապարակային կոչերի նախագծի քննարկման ժամանակ մենք մեր կուսակցության, մեր խմբակցության դիրքորոշումը արտահայտեցինք, որ մենք երբեւէ չենք կարող կողմ լինել բռնությանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

Անդրադառնալով՝ Գյումրիում տեղի ունեցած ընտանեկան բռնության՝ դաժան ծեծի եւ սպանության դեպքին, նա նշեց․

«Եթե բռնությունը ընտանիքից դուրս է, ուրեմն կարելի է դրա հետ հաշտվել, իսկ եթե ընտանիքի ներսում է, ուրեմն խստորեն դատապարտել։ Ցանկացած բռնություն մեզ համար դատապարտելի է, ինչի՞ մասին է խոսքը։ Բայց մենք նպատակ չունենք վարվել այնպես, որ ամենալավ նպատակը անորոշ միջոցներով, չստուգված ոչ խելամիտ գործիքների պատճառով հանկարծ ի չիք դառնա»,–ասաց Պետրոսյանը: Ինչ վերաբերում է ավելի վաղ հնչած գնահատականներին, ապա ես միշտ ասել եմ՝ քաղաքական գործիչը չպետք է աճապարի գնահատական տալ զուտ իրավական գործընթացներին, որովհետեւ մենք դրանով ինչ–որ տեղ ստվերում, ինչ–որ տեղ նաեւ անտեսում ենք մեր իրավապահ մարմինների հեղինակությունը: Միայն այդ մարմինների իրավական գնահատականից հետո մենք կարող ենք տալ մեր քաղաքական գնահատականը»։

  • Կիսվել: