Այսօր երկրում աննախադեպ թշնամանքի ու ատեության մթնոլորտ է․ Գևորգ Պետրոսյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պնդում է, որ երկրում թշնամանքի ու ատլության մթնորոլրտ կա։ Այս մասին նա գրել է ֆեյսբուք իր էջում։
«Ես էլ էի այն մարդկանցից մեկը, ով անկեղծորեն կարծում էր, որ իշխանափոխությունը փոխելու էր հասարակության մեջ կոտակված փոխադարձ անհանդուրժողականությունը:
Բայց, փաստորեն, սխալվեցի…
Այսօր երկրում աննախադեպ թշնամանքի ու ատեության մթնոլորտ է՝ ամեն պահ հղի իրար ոչնչացնելու վտանգով:
Փաստորեն, իշխանության համար ժողովրդին սևի ու սպիտակի բաժանելը քիչ էր, հիմա էլ բաժանում են «այո»-ի ու «ոչ»-ի…
Տո գետինը մտնի (ավելի կոպիտ կարտահայտվեի) էն հանրաքվեն, որը, հերիք չէ, որ հընթացս ևս մի քանի ամիս ֆուտբոլի գնդակի պես տշում է չիրացված տնտեսական հեղափոխության խոստումը, մի բան էլ՝ առանց այն էլ պառակտված ժողովրդին ավելի է հեռացնելու իրարից:
Պատմությունը չի ներելու այս ամենը, և սրա համար դեռ շատ թանկ է վճարելու մեր երկիրը…»,- մասնավորապես ասվում է գրառման մեջ։