հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գերմանիայում դեմ են G7-ին Ռուսաստանի վերադարձին

Գերմանիայում դեմ են G7-ին Ռուսաստանի վերադարձին

Գերմանիան դեմ է Ռուսաստանի վերադարձին «Մեծ յոթնյակի» ձեւաչափին, Rheinische Post-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը, փոխանցում է RIA Novosti-ին։

Դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվային այդ ձևաչափից հեռացնելու պատճառը Ղրիմի հետ երկրի վերամիավորումն է, ինչպես նաեւ Ուկրաինայի իրադրությունը:

«Քանի դեռ այդ հարցը լուծված չէ, ես հնարավորություններ չեմ տեսնում Ռուսաստանին հրավիրելու համար»,- նշել է Մաասը:

Նա նաև չի համաձայնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ՝ G7-ի գագաթնաժողովին չորս երկրներին՝ Ռուսաստանին, Հնդկաստանին, Կորեայի Հանրապետությանը և Ավստրալիային հրավիրելու առաջարկի հետ:

  • Կիսվել: