շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանում նշվում է Ահաբեկչության դեմ պայքարի օրը

Իրանում նշվում է Ահաբեկչության դեմ պայքարի օրը

Օգոստոսի 30-ին Իրանում նշվում է Ահաբեկչության դեմ պայքարի օրը, գրում է parstoday.ir-ը:

1981թ. օգոստոսի 30-ին ԻԻՀ վարչապետի գրասենյակում տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ գնացին ԻԻՀ նախագահ Մոհամմադ Ալի Ռաջային և վարչապետ Մոհամմադ Ջավադ Բահոնարը: Ահաբեկչությունը կազմակերպել էր «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորումը: 

1979 թվականին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, «Մոնաֆեղին» և մեծ թվով այլ ահաբեկչական խմբավորումներ, տարբեր գործողությունների ընթացքում, սպանել են ԻԻՀ ավելի քան 17 հազար քաղաքացիների և պաշտոնյաների։

Ահաբեկչական գործողություններից հետո «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման անդամները փախել են նախ՝ Փարիզ, հետո՝ Իրաք:

Երբ ամերիկյան ուժերը մտան Իրաք, ԱՄՆ-ն սկսեց հովանավորել մոնաֆեղներին և խմբավորման անդամները որոշ ժամանակ անցկացրեցին Իրաքում իրենց համար ստեղծված ճամբարում: Ավելի ուշ, Բրիտանիայի ու ԱՄՆ-ի աջակցությամբ, խմբավորման անդամները փոխան Ալբանիա:

Չնայած արևմտյան որոշ երկրների սադրանքներին, Իրանն անվիճելի ուժ է աշխարհում ահաբեկչության դեմ պայքարելու համար. Բացի ահաբեկչության դեմ պայքարում իր հարևաններին աջակցելուց, Իրանը համագործակցում է նաև ահաբեկչության դեմ պայքարող միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ։

 

  • Կիսվել: