կիրակի, նոյեմբեր 29
29 / 11 / 2026
Գերմանացի պատգամավորների հետ քննարկվել են Հայաստանում ներդրումների ներգրավման, էներգետիկ անվտանգության և TRIPP ծրագրի հարցերը

Գերմանացի պատգամավորների հետ քննարկվել են Հայաստանում ներդրումների ներգրավման, էներգետիկ անվտանգության և TRIPP ծրագրի հարցերը

ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը նոյեմբերի 25-27-ը Բեռլինում հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավորներ Յոհաննես Շրապսի, Դանիել Քյոբլի և Յոհաննես Ֆոլկմանի հետ։ Այս մասին հայտնել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Յոհաննես Շրապսի հետ հանդիպմանը կարևորվել է երկու երկրների խորհրդարանների միջև պրակտիկանտների փոխանակման ծրագրի դերը երիտասարդների մասնագիտական փորձի փոխանակման և հայ ու գերմանացի երիտասարդների միջև կապերի ամրապնդման գործում։

Դանիել Քյոբլի հետ քննարկել ենք կրթական և տնտեսական համագործակցության հնարավորությունները՝ անդրադառնալով KfW զարգացման բանկի գործունեությանը, Ակադեմիական քաղաքի նախագծին, Բեռլինի TUMO կենտրոնին և Գյոթե ինստիտուտի գործունեությանը։

Յոհաննես Ֆոլկմանի հետ խոսել ենք առևտրատնտեսական կապերի ընդլայնման, գերմանական ներդրումների ներգրավման, գործարար համագործակցության ակտիվացման և Հայաստանի էներգետիկ անվտանգության ու դիվերսիֆիկացման մասին։

Հանդիպումների ընթացքում մտքեր ենք փոխանակել նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հեռանկարների, TRIPP ծրագրի մեկնարկի շուրջ։ Անդրադարձ ենք կատարել Հայաստանում գերմանական քաղաքական հիմնադրամների գործունեությանը և համագործակցության նոր ուղղությունների զարգացման հնարավորություններին։

  • Կիսվել: