ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գերիների  վերադարձի հարցով Արամ Սարգսյանն աշխատել Արտակ Զեյնալյանի հետ

Գերիների վերադարձի հարցով Արամ Սարգսյանն աշխատել Արտակ Զեյնալյանի հետ

Ես որոշակի արտաքին քաղաքական հանդիպումներ եմ ունեցել և փորձել եմ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատել Արտակ Զեյնալյանի հետ։  Այս ամսին այսօր Նիկոլ Փաշինյանի հետն հանդիպումից հետ լրագողների հետ զրույցում ասաց  «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

«Ամենաէականը տնտեսական խնդիրներն էին, այս իրավիճակում տնտեսությունը տեղից պոկելու հետ կապված, նաև՝ ճանապարհների, երկաթգծի վերաբերյալ»,-ներկայացրեց Սարգսյանը։

Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանը՝ Արամ Սարգսյանն ասաց՝ աշխարհում չկա ժողովուրդ, որն ուզում է շրջափակված ապրել։

«Որևէ մեկը մեզ չի հասկանա, եթե ասենք՝ ուզում ենք փակ ապրել, որովհետև փակ ավելի ապահով է։ Ցանկացած ապաշրջափակման մենք պետք է ասենք այո, բայց դա բազմաթիվ հարցեր, խնդիրներ, բարդություններ ունի, որոնք պետք է նայել։ Սովետական միության տարիներին ապաշրջափակում էր, բայց Բաքու-Երևան գնացքը որ անցնում էր, «Գևորգ Մարզպետունի» կարդալուց հետո քարկոծում էինք։ Եղբայրս՝ Վազգենն էլ էր քարկոծում։ Խնդիր կա հոգեբանական, ազգային, բայց ամբողջ հարցն այն է, որ Ադրբեջանն այդ տարածքից չի հեռանալու, ոչ էլ մենք ենք հեռանալու։ Այնպես էլ չէ, որ սա բազմաբնակարան շենք է, մենք 3-րդ հարկում ենք, 4-րդ հարկի հարևանը ջուր է լցնում գլխներիս, տունը վաճառնեք, ուրիշ տեղ ապրենք։ Իսկ այդտեղ մեզ համար շահեկան կլինի, եթե մենք կարողանանք ուժեղ պետություն, տնտեսություն ունենալ, կարողանալ ժամանակին հարիր զինել մեր բանակը։ Բնականաբար, Ադրբեջանը կյանքում մեզ չէր հաղթի, եթե իրեն չօգներ Թուրքիան, եթե գերժամանակակից զենքեր չգներ։ Հետևաբար, մենք էլ պետք է այդ հնարավորություններից օգտվենք։ Կարծում եմ, որ ունենք այդ հնարավորությունը»,-ասաց նա։

  • Կիսվել: