չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Գերիների փոխանակման գործընթացում առաջընթացի լուրջ հնարավորություններ կան․ Նիկոլ Փաշինյան

Գերիների փոխանակման գործընթացում առաջընթացի լուրջ հնարավորություններ կան․ Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարությունում տեղի ունեցախ ԱԱԽ արտահեր նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել գերիներ փոխանակման խնդրին՝ նշելով առաջընթացի բավականին լավ հնարավորություն կա և պետք է կայացնել կոնկրետ որոշումներ։ Վարչապետը, մասնավորապես նշել է․

«Շատ կարևոր է նաև գերիների փոխանակման գործընթացը և այստեղ էլ մենք որոշակի առաջընթաց կամ առաջընթացի լուրջ հնարավորություն ունենք ու այսօր, վաղը պետք է կայացնենք կոնկրետ որոշումներ: Կցանկանայի նաև Անվտանգության խորհրդին և մեր խորհրդարանական գործընկերներին տեղեկատվություն փոխանցել անհետ կորածների և զոհվածների մարմինների դուրսբերման գործընթացի վերաբերյալ, ներկայացնել, թե որտեղ է հասել գործընթացը և առաջիկայում ինչ պրոցեսներ պետք է տեղի ունենան, ինչ անելիքներ ունենք այս խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար և ինչպիսի վստահություն կա, որ մենք այդ խնդիրները կկարողանանք հնարավորինս արագ և էֆեկտիվ լուծել»։

  • Կիսվել: