Գերիների խնդիրը Հայաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում է. Այվազյան
Հայ գերիներին հայրեն իք վերադարձնելու հարցով միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա օրեցօր աճում է: Այս մասին այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասացարտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:
Նա նշեց, որ գերիների խնդիրը Հայաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում է՝ հավելելով, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայրենիք են վերադարձել 73 ռազմագերիներ եւ քաղաքացիական անձինք:
՛՛Այս հարցը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օրակարգում՛՛,-ասաց ԱԳ նախարարի պաշտոնակատարը: