ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գերիների հարցով այլ զիջումներ հնարավոր չէ կորզել․ Արման Եղոյան

Գերիների հարցով այլ զիջումներ հնարավոր չէ կորզել․ Արման Եղոյան

Ինչքան ավելի քիչ ներքաղաքական պրոբլեմներ լինեն, այնքան ավելի բարենպաստ մթնոլորտ կլինի արտաքին քաղաքական պրոբլեմները լուծելու համար։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն՝ անդրադառնալով գերիներին վերադարձնելու գործընթացին։

«Ադրբեջանն այնպիսի պետություն է, որ կարող է ոտնահարել միջազգային մարդասիրական իրավունքը, եթե դրա համար քաղաքական նախապայմաններ է տեսնում։ Հիմա մեր կողմից նայենք. մեզ համար արտաքին քաղաքական բանակցային սեղանին ավելի նպաստավոր ո՞նց է, որ Բաքվում պրոբլեմներ կա՞ն, թե՞ որ չկան, իրենց ներքաղաքական անկայունությունը մեզ օգո՞ւտ է, թե՞ վնաս, մեզ օգուտ է, մեր մոտի անկույնությունն էլ իրենց է օգուտ։ Չեմ ասում, որ քաղաքական գործընթաց չպիտի լինի, բայց պետք է  ոսկե միջինը գտնել»,– ասաց նա։

Դիտարկմանը, որ տեսակետներ կան, թե Ադրբեջանը փորձում է գերիների հարցը երկարաձգել՝ Հայաստանից այլ զիջումներ կորզելու համար, Արման Եղոյանն ասաց, թե գերիների հարցով այլ զիջումներ հնարավոր չէ կորզել։

Նրա խոսքով՝ Ալիևի հայտարարությունից հետո, որ գերիներ չեն վերադարձվելու, շուրջ 10 հոգի վերադարձել է։

«Դուք գիտե՞ք` 1994 թվականի զինադադարից հետո երբ են առաջին գերիները վերադարձել, գերիները վերադարձել են 1995 թվականի գարնանը»,- ասաց Արման Եղոյանը:

  • Կիսվել: