հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գերիների հարցն այն հարցը չէ, որ որեւէ ընդդիմադիր ուժ կարողանա որեւէ ձեւով կարգավորել. Ռոբերտ Քոչարյան

Գերիների հարցն այն հարցը չէ, որ որեւէ ընդդիմադիր ուժ կարողանա որեւէ ձեւով կարգավորել. Ռոբերտ Քոչարյան

Գերիների հարցն այն հարցը չէ, որ որեւէ ընդդիմադիր ուժ կարողանա որեւէ ձեւով կարգավորել, պետությունը պետք է սրանով զբաղվի: Այս մասին Երեւանի երեք վարչական շրջանների  քաղաքացիների, «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:

«Հիմա եթե որեւէ ընդդիմադիր ուժ որոշի որեւէ քայլ անել, մեղադրելու են, ասելու են ՝ խանգարում եք: Նույնիսկ փորձում էին գերիների հարազատներին ասել, որ եթե ընդդիմությունը Բաղրամյանի վրա ցույցեր է անում, դրանով խանգարում է մեզ գերիներով զբաղվել: Եվ դրանով փորձում էին այդ մարդկանց սրել ընդդիմադիր դաշտի դեմ: Հիմա հանրահավաքներ չկան, ինչի՞ չեք զբաղվում: Փոխանակ դրանով զբաղվեք, նոր գերիներ եք ունենում: Սա այն հարցն է, որ մենք կարող ենք միայն մեր անձնական կապերով փորձել Ռուսաստանում հորդորել, որ պետք է մի բան անել:

Ինչ մեզնից կախված է, մենք դա անում ենք, բայց սա մաքուր պետական ֆունկցիա է:Մենք նույնիսկ մինչեւ հիմա գերիների թիվը հստակ չգիտենք: Ասում են՝ գաղտնիք է: Ի՞նչ գաղտնիք»,-ասաց նա:

  • Կիսվել: