հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գեղարքունիքում ՊՆ Uaz Patriot-ը վրաերթի է ենթարկել 69-ամյա տղամարդուն, նա տեղում մահացել է

Գեղարքունիքում ՊՆ Uaz Patriot-ը վրաերթի է ենթարկել 69-ամյա տղամարդուն, նա տեղում մահացել է

Այսօր՝ հուլիսի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Uaz Patriot մակնիշի ՀՀ ՊՆ համարանիշներով ավտոմեքենան Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի Ջիլ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 69-ամյա Վլադիմիր Գ-ին։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Վարորդը փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս տեղում մահացել է։  Վարորդն այնուհետև ահազանգել է ոստիկանության Ճամբարակի բաժին և ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Սևանի կայազորի Ռազմական ոստիկանություն։

Վրաերթի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։  Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, հրամանատարի տեղակալ է։ 

  • Կիսվել: