շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտնում է գազամատակարարման դադարեցման մասին

«Գազպրոմ Արմենիա»-ն հայտնում է գազամատակարարման դադարեցման մասին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գազատարի վերատեղադրման, պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց, Կուրղինյան, Իսակով փողոցներին հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Մուլտի Լեոն-1» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, ԱՄՆ դեսպանատան և հարակից առանձնատների գազամատակարարումը:

Գործող ցանցին գազատարի ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 29-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տանձանոց, Մուղնի թաղամասերի, Կարբի, Ուշի, Օհանավան, Արտաշավան, Սաղմոսավան, Ագարակ, Աղձք, Բյուրական, Անտառուտ, Ոսկեհատ, Կոշ, Ուջան գյուղերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների և ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի, Քարահունջ, Վերիշեն, Ակներ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:

Գործող ցանցին գազատարի ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 3-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամոյի, Վասիլևի, Մյասնիկյան, Սովետների, Կամարինի, Կալինինի, Գետափնյա փողոցների գազասպառողների, Շամախյան թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Աճանան գյուղի գազասպառողների և «Սյունիքի թռչնաֆաբրիկա»-ի, «Ագրո Բիո Պրոդուկտ», «Պրոկպրոդ» ՍՊԸ-ների գազամատակարարումը:

  • Կիսվել: