հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«Գազպրոմ Արմենիա»-ի կռունկավարը անվադողը լիցքավորելիս անվահեծի օղակը հարվածել է դեմքին, նա մահացել է

«Գազպրոմ Արմենիա»-ի կռունկավարը անվադողը լիցքավորելիս անվահեծի օղակը հարվածել է դեմքին, նա մահացել է

Հունիսի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։00-ի սահմանում Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժի ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ անձը չպարզված դի են տեղափոխել, գրում է SHAMSHYAN.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչը՝ 30-ամյա Հարություն Գ․-ն էր։ 

Պարզվել է նաև, որ նույն օրը՝ ժամը 09։30-ի սահմանում, Հարություն Գ․-ն, որն աշխատում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ-ում՝ որպես ավտոկռունկավար, նշված ՓԲԸ-ին պատկանող ավտոպարկի բակում օդամղիչով փորձել է լիցքավորել «ԶԻԼԿՍ-3575Ա» մակնիշի ավտոմեքենայի անվադողը, ինչի արդյունքում, անվահեծի երկաթյա օղակը ամրացման տեղից դուրս թռչելով, հարվածել է նրա դեմքի շրջանին։

Հարություն Գ․-ն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ 

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ 

  • Կիսվել: