երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
«Գազի թանկացում չի կարող լինել, մենք պայմանագիր ունենք, որը փոխշահավետ է». Փաշինյան

«Գազի թանկացում չի կարող լինել, մենք պայմանագիր ունենք, որը փոխշահավետ է». Փաշինյան

«Գազի թանկացում չի կարող լինել, որովհետև մենք պայմանագիր ունենք, որը գործում է, և այդ պայմանագիրը փոխշահավետ է»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գազի գնի հետ կապված մենք հստակ ռազմավարական պայմանավորվածությունների ենք եկել»,- շեշտեց Փաշինյանը:

Մամուլում լուրեր էին շրջանառվում, թե «Գազպրոմ»-ը գազի գնի վերաբերյալ դիմել է Հայաստանի կառավարությանը: Նախօրեին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը որպես իրավասու գերատեսչության ղեկավար պնդեց, որ գազի թանկացման հետ կապված իրենք որևէ տեղեկություն չունեն:

Խուդաթյանի հավաստմամբ՝ առհասարակ նման հարց չի բարձրացրել «Գազպրոմ»-ը, թե գազի գինը պետք է վերանայվի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց նաև, որ ԵԱՏՄ-ում կարգավիճակի հարցը ԵԱՏՄ-ի կարգավորումներով կարող է քննարկել միայն Հայաստանը՝ այսինքն՝ անդամ երկիրը, որ կարող է որոշել դուրս գալ:

«Բայց ցանկացած հարց կարելի է քննարկել, ենթադրում եմ մեր գործընկերների մոտ կարող են հարցեր ծագել, մենք բոլոր հարցերին համբերատար կպատասխանենք»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: