հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Գառնիկ Իսագուլյանը հրավիրել էր ՀՔԾ՝ բացատրություններ տալու

Գառնիկ Իսագուլյանը հրավիրել էր ՀՔԾ՝ բացատրություններ տալու

«Հայելի» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հնչեցրած փաստերի վերաբերյալ դատախազությունը նյութեր է նախապատրաստել ու ուղարկել ՀՔԾ, որտեղ հրավիրել էին բացատրություններ տալու եւ հայտարարություններ անելու համար։ Այս մասին ՀՔԾ-ից դուրս գալիս լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Նա ասաց, որ հրաժարվել է բացատրություն տալ՝ օգտվելով իր իրավունքից։

«Իշխանությունները կատարել են մեծագույն դավաճանություն, իմ ասածների հիմքում ընկած է այդ դավաճանությունը։ Այս իշխանությունների օրոք որեւէ մարմնի բացատրություն տալ, հայտարարություն անելու ցանկություն չունեմ։ Երբ որ կձեւավորվեն օրենքի շրջանակներում նոր իշխանություններ՝ ապա նրանց օրոք եւ բացատրություն, եւ հայտարարություն կտամ»,- ասաց Իսագուլյանը։

  • Կիսվել: